1. Երեխաներ
Ծնողներից շատերը իրենց չարաճճի երեխաներին սաստելու համար հաճախ կատակով ասում են` «եթե խելոք չմնաս, քեզ կվաճառեմ»: Եվ ահա Գերմանիայում այդպիսի «կատակասեր» ծնողներից մեկը խոսքից գործի անցավ և իր որդուն վաճառելու հայտարարությունը տեղադրեց eBay-ում` սկզբնական արժեքը սահմանելով 1 եվրո: Այս դեպքը շատ մեծ աղմուկ բարձրացրեց, այն քննարկվում էր ամբողջ երկրով մեկ: Իրավապահները չգնահատեցին ծնողի հումորի զգացումը և օրենքով նրան զրկեցին ծնողական իրավունքներից, դատեցին անչափահաս երեխաների առքուվաճառքով զբաղվելու համար, իսկ երեխային տեղափոխեցին մանկատուն:
2. Քաղաք Տեխասում
2007 թվականին eBay-ում վաճառքի էր հանվել 13 ակր տարածքով մի ամբողջ քաղաք` իր բոլոր տներով ու հողատարածքներով: Վաճառքի գործընթացը սկզբում շատ հաջող էր ընթանում, հազարավոր մարդիկ ցանկություն էին հայտնում գնել քաղաքը, բայց դրույքները չանցան 2,5 միլիոն դոլարը: Դրա համար էլ աճուրդի ավարտից հետո քաղաքը վաճառվեց մաս առ մաս` տները առանձին, հողատարածքները առանձին:
3. Ուրվական տարայի մեջ
Մի ամերիկացի վաճառքի էր հանել փոշոտ ու կեղտոտ մի տարա` պնդելով, որ դրա մեջ ուրվական է ապրում, և ինքը ուզում է ազատվել այդ «գանձից», որովհետև այն վախեցնում է իրեն: Լուրը շատ արագ ԶԼՄ-ների միջոցով տարածվեց և ի զարմանս բոլորին` այդ կեղտոտ ու դատարկ տարան վաճառվեց 50,000 դոլարով: Իսկ գնորդի ճակատագիրը այդպես էլ անհայտ մնաց, ի՞նչ ավելացավ նրա կյանքում ուրվականին «գնելուց» հետո` նույնպես ոչ ոք չիմացավ, իսկ այ վաճառողը շատ գոհ ու երջանիկ էր գործարքից:
4. Գովազդային տարածք
Փողը իհարկե լավ բան է, և դրա կարիքը բոլորն են զգում, բայց թե ինչ ճանապարհներով կարելի է դրան հասնել, հաճախ լավը չես համարի: Երբևէ ձեր մտքով անցե՞լ է սեփական մարմինը վաճառել որպես գովազդային տարածք: Ո՞չ: Իսկ մի ամերիկացի գործարարի մտքով անցել է: Նա վաճառում էր «տարածք» իր ճակատի վրա և պատրաստ էր այնտեղ մինչև 30 օր ժամկետով ցանկացած հայտարարություն տեղադրել: Թվում է, թե համաձայնվողները շատ կլինեին, բայց պատկերացրեք, որ ոչ, որովհետև մինիմալ դրույքը 322 դոլարն էր, որի արժեքը այդպես էլ չբարձրացավ:
5. Լյարդ
Օրգանների վաճառքի միջոցով փող աշխատելը վաղուց հայտնի, բայց միևնույն ժամանակ երբեք էլ ընդունելի չհամարվող երևույթ է: Սա մի քայլ է, որին մարդիկ դիմում են ամենահուսահատ ու անելանելի պահերին: Եվ այդպիսի մի իրավիճակում գտնող տղամարդ Ֆլորիդայից որոշել էր eBay-ում վաճառել իր լյարդը: Լյարդի դիմաց առաջարկվող գումարի չափը հասնում էր մինչև 5,7 միլիոն դոլարի, բայց քանի որ օրգանների վաճառքը աուկցիոնի միջոցով օրենքով արգելված է, գործընթացը դադարեցվեց, և ակուցիոնը փակվեց:
6. Պանրով սենդվիչ
Դուք երևի մտածում եք` այդ ի՞նչ յուրահատուկ սենդվիչ պետք է լինի, որը հնարավոր լինի վաճառել 28,000 դոլարով: Եվ դուք իրավացի եք, սենդվիչը իրոք յուրահատուկ էր, տաքացնելու ժամանակ հացի վրա Մարիամ Աստվածածնի պատկերն էր հայտնվում: Փող աշխատել ցանկացող մարդու երևակայությունը սահմաններ չունի:
7. Բրյուսելյան կաղամբ
Շատ եվրոպացիների տներում ամանորյա տոներից հետո բավականին մեծ քանակությամբ բրյուսելյան կաղամբ է ավելանում: Եվ ահա մի հնարամիտ բրիտանացու գլխում միտք է ծագում այդ կաղամբը eBay-ում վաճառել: Նա տեղադրեց կաղամբի վաճառքի հայտարարությունը և ավելացրեց, որ վաճառքից առաջացած գումարները ծախսվելու են բարեգործական նպատակներով: Այդ կերպ նրան հաջողվեց աշխատել 99,50 ֆունտ:
8. Ռեակտիվ կործանիչ
eBay-ում հաճախ են հանդիպում մեքենաների, նավակների վաճառքի հայտարարություններ, բայց ահա «F18» կործանիչի վաճառքի հայտարարությունը շոկի մեջ գցեց բոլորին: Կալիֆորնիացի մի տղամարդ մետաղաջարդոնի ցուցահանդեսից գնած ինքնաթիռը փորձում էր վաճառել այն կործանիչ ներկայացնելով: Սկզբնական գինը սահմանված էր 1 մլն դոլար: ԱՄՆ-ի իշխանությունները և համապատասխան ծառայությունները իհարկե անտարբեր չմնացին այս հայտարարության նկատմամբ: Ինքնաթիռը այդպես էլ չվաճառվեց...
9. Հարսանիքի հրավեր
Երբեմն շատ դժվար է որոշել` ում հրավիրել հարսանիքի, ում` ոչ: Եվ պատկերացրեք, որ գտնվել են մարդիկ, ովքեր այս դժվար պատասխան ունեցող հարցի միջոցով 535 ֆունտ փող են աշխատել:
10. Կյանք
Ամուսնալուծությունից հետո մի ավստիալացի որոշում է eBay-ում վաճառել իր «նախկին» կյանքը: Հայտարարությունը իր յուրօրինակ լինելու պատճառով գրավում է բազմաթիվ մարդկանց ուշադրությունը: Դրա շնորհիվ տղամարդը նվեր է ստանում տուն, մեքենա, ստանում է աշխատանքի հրավեր և ձեռք բերում նոր ընկերներ ու մտերիմներ: Նրա հին կյանքը «վաճառված» էր, իսկ նորը` լուսավոր ու երջանիկ:



