Aysor.am-ը գրում է․

Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանի փաստաբան Գեորգի Մելիքյանը պնդում է, որ դատավորի աշխատասենյակում Հատուկ քննչական ծառայության քննիչի կողմից կատարած խուզարկությունըանօրինական է և պատրաստվում է վիճարկել այդ գործողությունները։

Փաստաբանը հրապարակել է դատավորի աշխատասենյակում կատարված խուզարկության արձանագրությունը, որտեղ նշվում է հետևյալը.

«Դատավոր Դավիթ Գրիգորյանը ցանկություն հայտնեց ներկայանալ և մասնակցել խուզարկությանը։ Նրան հայտնվեց, որ նախատեսված չէ իր մասնակցությունը խուզարկությանը, սակայն նա պնդեց, որ մասնակցի խուզարկությանը։ Դավիթ Գրիգորյանը հայտնեց, որ փաստաբան Գեորգի Մելիքյանը հանդիսանում է իր ներկայացուցիչ, խնդրեց նրան թույլ տալ մասնակցել խուզարկությանը, ինչը վարույթն իրականացնող մարմնի կողմից մերժվեց»։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել