Այսօր հաղորդավարուհի Հրաչուհի Ութմազյանը դարձավ քսանյոթ տարեկան: ArmStar.am-ը, ավանդույթի համաձայն, շնորհավորեց հոբելյարին, մաղթանքների տեղատարափից հետո փոքրիկ հարցազրույց ունեցավ Հրաչուհու հետ:

«Այսօր լրանում է քսանյոթ ամյակս: Սովորաբար ծննդյանս օրերին հետադարձ հայացք եմ գցում դեպի անցյալ, դեպի անցած տարիներս` հասկանալու համար ինչ եմ արել, գուցե ինչ չեմ արել: Ըստ էության, այն պատկերը, որ տեսնում եմ հետադարձ հայացքիս մեջ, ինձ դուր է գալիս», - ArmStar.am-ի հետ զրույցում ասաց Հրաչուհին:

Հաղորդավարուհին մտածում է նաև ապագայում իր անելիքների մասին. «Ես աշխատելու եմ, շարունակելու եմ իմ աշխատանքը «Կոսմոպոլիտան Հայաստան»-ում, ATV-ում և ուղղակի վայելելու եմ ամեն վայրկյանն ու ամեն օրը, որ տրված է ինձ»:

ArmStar.am-ը փորձեց պարզել նաև, թե ինչ նշանակություն է տալիս Հրաչուհին նվերներին. «Սուտ կլինի, եթե ասեմ, որ ինձ համար նվերները կարևոր չեն: Ես առհասարակ շատ սիրում եմ նվերներ ստանալ և նվիրել: Ես ունեմ այդ թուլությունը: Ես կարծում եմ` յուրաքանչյուր մարդ ունի այդ թուլությունը: Բայց ինձ համար ամենակարևոր նվերն այս կյանքում այն է, որ շրջապատված եմ ինձ համար թանկ ու շատ սիրելի մարդկանցով, ովքեր իմ ամեն օրը դարձնում են շատ յուրահատուկ և պոզիտիվ: Խոսքս ծնողներիս ու ընկերներիս մասին է»,- ասաց Հրաչուհին` ավելացնելով, որ իր համար առհասարակ նվերի նյութական արժեքը կարևոր չէ, կարևորն ուշադրությունն է:

Շարունակությունը՝ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել