Դանա Ուոլին երազել է շքեղ հարսանիքի մասին, ինչպես որ հեքիաթներում է լինում: Նա ցանկանում էր այդ օրը նմանվել արքայադստեր: Եվ երբ նրա ընկերն ամուսնության առաջարկություն արեց, Դանան առանց երկար-բարակ մտածելու շտապեց երազանքների հարսանեկան զգեստ փնտրելու:

Երկար որոնումներից և հիասթափություններից հետո Դանան որոշեց, որ հենց ինքը պետք է ստեղծի իր «երազանքների զգեստը»: Նա մատիտ և թուղթ վերցրեց, նկարեց հարսանեկան զգեստի էսքիզը:

Մտահղացումը կյանքի կոչելու համար լավ մասնագետների գտավ, ովքեր խոստացան, որ կկարողանան կարել հենց այն, ինչ պետք է: Զգեստը կարելու, զարդարելու համար պահանջվեց մի ամբողջ տարի:

Քարերն ամրացնելու համար մասնագետները ծախսել էին 60 օր: Արդյունքն արդարացրեց Դանայի ակնկալիքները: Զգեստը ստացվեց հենց այնպիսին, ինչպիսին որ նա էր ցանկանում։

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել