Այս աղջիկը 1 տարի ծախսեց իր հարսանեկան զգեստը կարելու համար․ տեսեք, թե ինչ է ստացվել արդյունքում (Photo, Video)


11:13 , 19 հուլիս, 2019

Դանա Ուոլին երազել է շքեղ հարսանիքի մասին, ինչպես որ հեքիաթներում է լինում: Նա ցանկանում էր այդ օրը նմանվել արքայադստեր: Եվ երբ նրա ընկերն ամուսնության առաջարկություն արեց, Դանան առանց երկար-բարակ մտածելու շտապեց երազանքների հարսանեկան զգեստ փնտրելու:

Երկար որոնումներից և հիասթափություններից հետո Դանան որոշեց, որ հենց ինքը պետք է ստեղծի իր «երազանքների զգեստը»: Նա մատիտ և թուղթ վերցրեց, նկարեց հարսանեկան զգեստի էսքիզը:

Մտահղացումը կյանքի կոչելու համար լավ մասնագետների գտավ, ովքեր խոստացան, որ կկարողանան կարել հենց այն, ինչ պետք է: Զգեստը կարելու, զարդարելու համար պահանջվեց մի ամբողջ տարի:

Քարերն ամրացնելու համար մասնագետները ծախսել էին 60 օր: Արդյունքն արդարացրեց Դանայի ակնկալիքները: Զգեստը ստացվեց հենց այնպիսին, ինչպիսին որ նա էր ցանկանում։

 

View this post on Instagram

30 Days to go for the big reveal! Our little hands in the atelier are almost done and we can"t wait to show you this masterpiece! #DooniexEsposa #YouDreamOfItWeSewit #EsposaCouture @doooonie ٣٠ يوم للحدث المهم! الخياطة في مشغلنا في أواخرها ! انتظروا النتيجة!

A post shared by Esposa (@esposagroup) on