Time ամսագիրը հրապարակել է համացանցի թոփ-25 ամենաազդեցիկ մարդկանց: Այս մասին ասվում է պարբերականի պաշտոնական կայքում:

Ցանկը վարկանիշ չէ, այլ որոշում է սոցիալական ցանցերում և լրատվական դաշտում ամենամեծ ազդեցություն ունեցող մարդկանց: Այստեղ ներառված են քաղաքական գործիչներ, արքայական ընտանիքի անդամներ, երաժիշտներ, շոու-բիզնեսի աստղեր, բլոգերներ և այլն:

Ցանկում է հայտնվել նաև Instagram-ում հիթ դարձած և միլիոնավոր լայքեր հավաքած հավի ձվի հրապարակման հեղինակը:

Time-ը ցանկում ընդգրկել է բրիտանացի արքայազն Հարիին և նրա կնոջը՝ Մեգան Մարքլին: Երաժշտական աշխարհում ամենաազդեցիկը ճանաչվել են ռեփեր Lil Nas X-ը, կորեական BTS խումբը, ռեփեր Cardi B-ն և Արիանա Գրանդեն: Դերասաններից թոփ-25-ում են հայտնվել Ջամիլա Ջամիլը և Ջադա Փինքեթ-Սմիթը:

Քաղաքական գործիչներին ներկայացրել են ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և կոնգրեսական Ալեքսանդրիա Օկասիո-Կորտեսը:

Թոփ 25-ում են նաև ամերիկացի նախկին զինծառայող Բրայան Քոլֆեջը, Սաուդյան Արաբիայից փախստական Ռահաֆ Մոհամեդը, ամերիկացի ակտիվիստ Էդի Բարկանը, լրագրողներ Կառլոս Մազան, Յաշար Ալին, Բեն Շապիրոն:

Ցուցակում բազմաթիվ բլոգերներ են ընդգրկվել, մասնավորապես՝ Լայզա Կաչին, Ջեյմս Չարլզը, Էմմա Չեմբեռլենը, Ջո Սիվան, Էրման Գարմենդիան, Չժան Դաին և սթրիմեր Բենջամին Լուպոն:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել