Միխայիլ Բուլգակովի վեպը կարելի է անընդհատ կարդալ, գտնել նոր իմաստներ, սակայն այդպես էլ ամբոջությամբ չհասկանալ... Բուլգակովի «Վարպետը և Մարգարիտան» անցած դարի ամենաառեղծվածային վեպերից մեկն է։
Պետք է նշել, որ վեպն այդպես էլ ավարտին չի հասցվել, գրողն այն շարունակել է մինչև իր կյանքի ավարտը։ Վերջնական տեքստը կազմված է եղել մի քանի տարբերակներից (Բուլգակովի ձեռագրերը, կնոջ ուղղումները)։
Վեպն առաջին անգամ լույս է տեսել հեղինակի մահվանից 26 տարի անց, այն էլ՝ կրճատված տարբերակով։ Սակայն ստեղծագործությունն այնքան հայտնի դարձավ, որ պաշտոնական հրատարակությունը սկսեցին տարածել ձեռագիր կրկնօրինակներով։
Վեպի շուրջ առաջացած վեճերը շարունակվում են նաև այսօր, ինչն այդքան էլ զարմանալի չէ։
Մենք հավաքել են անմահ ստեղծագործության ամենահայտնի մեջբերումները։
- Աշխարհում չկան չար մարդիկ, կան միայն դժբախտներ։
- Այո՛, մարդը մահկանացու է, սակայն դա դժբախտության կեսն է։ Վատն այն է, որ նա երբեմն հանկարծակի է մահկանացու․ ահա ինչումն է աճպարարությունը։ Եվ ընդհանրապես հնարավոր չէ ասել, թե նա ինչ է անելու այսօր երեկոյան։
- Ո՞վ է քեզ ասել, որ աշխարհում իրական, հավատարիմ և մշտական սեր գոյություն չունի։ Թող կտրեն ստախոսի գարշելի լեզուն։
- Ինչպես միշտ, մենք խոսում ենք տարբեր լեզուներով, սակայն իրերը, որոնց մասին մենք խոսում ենք, դրանից չեն փոխվում։
- Դժբախտ մարդը դաժան է և կոշտ, իսկ ողջ պատճառն այն է, որ բարի մարդիկ փչացրել են նրան։
- Ով սիրում է, պետք է կիսի այն մարդու ճակատագիրը, ում սիրում է։
- Երբեք և ոչինչ մի խնդրեք։ Երբեք և ոչինչ, և հատկապես այն մարդկանցից, ովքեր ուժեղ են ձեզանից։ Իրենք կառաջարկեն և իրենք էլ ձեզ կտան։
- Դուք դատո՞ւմ եք կոստյումով։ Երբեք այդպես մի արեք։ Դուք կարող եք սխալվել և այն էլ՝ ինչպես։
- Բարդ ժողովուրդը կանայք են։
- Մարդն առանց իր ներքին անակնկալի հետաքրքիր չէ։
- Ո՞ր երկրի գինի եք նախընտրում օրվա այս պահին։
- Երբեք և ոչնչից մի վախեցեք։ Դա անմտություն է։
- Ճշմարտություն ասելը հեշտ է և հաճելի։
- Աղյուսը երբեք առանց պատճառի չի ընկնում որևէ մեկի գլխին։
- Այս ստի մեջ ամենահետաքրքիրն այն է, որ այն առաջին բառից մինչև վերջին բառը սուտ է։
- Ես գթության մասին եմ խոսում... Երբեմն միանգամայն անսպասելի և նենգորեն այն ներխուժում է ամենանեղ ճեղքերի մեջ։
- Հասկացեք, որ լեզուն կարող է թաքցնել ճշմարտությունը, իսկ աչքերը՝ երբեք։ Հարցից տագնապած ճշմարտոթյունը հոգու խորքերից վայրկենապես թռչում է աչքերի մեջ, և այն նկատելի է դառնում, իսկ դուք՝ բացահայտված։
- Ամեն ինչ ճիշտ է լինելու, դրա վրա է հիմնված աշխարհը։
- Ձեռագրերը չեն այրվում։
- Զգույշ եղեք ձեր ցանկություններում․ նրանք իրականանալու հատկություն ունեն։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել