Panorama.am-ը գրում է.

Փարիզի Աստվածամոր տաճարում բռնկված հրդեհից երեք ամիս անց հասցված վնասը կարողացել են գնահատել  Ֆրանսիայի մշակույթի նախարարը և պատմական հուշարձանի գլխավոր ճարտարապետը, որը պատասխանատու է վերականգնողական աշխատանքների համար։ Առաստաղին անցք է բացված,  իսկ տանիքի այրված մասերը դեռ մաքրված չէ։ Դեռևս հաստատված չէ, որ  հուշարձանն անվտանգ է, այդ իսկ պատճառով այրված հատվածները մաքրում են մաս-մաս  և հատուկ ռոբոտների միջոցով։ Եվրանյուզի հաղորդմամբ, հիմնական վերականգնողական աշխատանքները դեռ չեն սկսվել։

Վերականգնման աշխատանքների ժամկետի հետ կապված վեճերը շարունակվում են։ Ֆրանսիայի նախագահ Մակրոնը խոստացել էր վերակառուցել տաճարը նախնական տեսքով մինչև 2024 թ. օլիմպիական խաղերի մեկնարկը, միաժամանակ փորձագետները կարծում են, որ շտապողականությունը տեղին չէ։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել