Քաղաքագետ. «Կաթողիկոսը պետք է զսպի այս սոված երկրում մի քանի կիլոգրամանոց ոսկյա խաչերով պտտվող հոգևորականներին»Քաղաքագետ Գագիկ Համբարյանը, Aravot.am-ի հետ զրույցում մեկնաբանելով վարչապետ Տիգրան Սարգսյանի ու արքեպիսկոպոս Նավասարդ Կճոյանի անվան շուրջ պտտվող օֆշորային սկանդալը, ասաց. «Գործարար, խարդախ Աշոտ Սուքիասյանը իր պարզաբանումներով ավելի սրեց վիճակը, ավելի վատ դրության մեջ դրեց թե՛ վարչապետ Տիգրան Սարգսյանին, թե՛ արքեպիսկոպոս Նավասարդ Կճոյանին: Եթե ինքը ելույթ չունենար և իր անտրամաբանական արտահայտությունները չաներ, որ ինքը գնացել է Կիպրոս, օֆշորային ընկերություն է բացել և դրա մեջ ներգրավել է և՛ վարչապետի, և՛ Նավասարդ Կճոյանի անունները` առանց նրանց տեղյակ պահելու, միգուցե այսպես չսրվեր: Սա անտրամաբանության գագաթնակետն է, դա նշանակում է, որ վաղը, մյուս օր ես, դուք, կարող ենք գնալ որևիցե կղզի, որտեղ կան օֆշորային գոտիներ, բացել որևիցե ընկերություն, ասենք՝ Բարաք Օբամայի, Վլադիմիր Պուտինի անունով, Նիկոլա Սարկոզիի անունով կամ գնանք Իրանի նախագահի անունով բացենք, մեր գործընկերներին թալանի ենթարկենք, հետո էլ ասենք, որ Պուտինն է արել, Օբաման է արել կամ Ահմադինեջադն է արել, դուք դա տրամաբանական համարո՞ւմ եք: Ավելի լավ կլիներ խարդախ Սուքիասյանը իր բերանը ընդհանրապես չբացեր»: Քաղաքագետը, այս սկանդալի մեջ առանձնացնելով արքեպիսկոպոս Նավասարդ Կճոյանի անունը, ասաց. «Ինչ վերաբերում է մեր հոգևորականներին, ես, իհարկե, շատ փոքր մարդ եմ, որ խորհուրդ տամ կաթողիկոսին, բայց լավ կլինի, որ կաթողիկոսը իր ձեռքի տակ աշխատող կամ գործող այդ հոգևորականներին հորդորի ավելի զուսպ ապրել:

Նյութն ամբողջությամբ՝ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել