Մանտրան ձայն, բառ կամ արտահայտություն է, որն օժտված է հսկայական իմաստով և կարևորությամբ։ Ահա այս պատճառով մանտրայի բառերի նշանակությունները նույնքան կարևոր դերակատարում ունեն, որքան և նրանց ռիթմերը, տոնը կամ ինտոնացիան։ Մանտրաները վայրկենական ազդեցություն են ունենում։

Եթե դուք մանտրաների օգտագործումը սահմանափակում եք միայն մեդիտացիաներով, ապա բաց եք թողնում կյանքը փոխելու բազում միջոցներ, որին կարող էիք հասնել գիտակցվածության բարձր մակարդակին անցում կատարելու շնորհիվ։

Մեդիտացիան և յոգան շատ լավ հանգստացնում են և ստիպում վերլուծել ինքդ քեզ, իսկ ահա մանտրան գիտակցության ձայնն է։ Այն միավորում է գիտակցությունը, մարմինը և ոգին և թույլ է տալիս նրանց միջև հարմոնիա հաստատել։

 «Անգամ եթե միայնակ եմ, ես չեմ մոռանում, որ կապված եմ բոլորի հետ»

Եթե դուք մեկուսացել եք տիեզերքից, ապա սեփական հոգևոր ուղին շարունակելը կարող է բավականին բարդ լինել։ Վերջիվերջո, դուք ստեղծվել եք, որպեսզի նրա մասնիկը լինեք։ Եվ դա ճշմարիտ է ինչպես ֆիզիկական, այնպես էլ հոգևոր և էմոցիոնալ իմաստներով։

Կրկնելով այս մանտրան՝ դուք հիշեցնում եք ձեզ մարդու և այլ մարդկանց միջև առկա կապի անխախտելիության մասին։

Այս մանտրան իդեալական է այնպիսի իրավիճակների համար, երբ դուք ձեզ մեկուսացված եք զգում, ինչպես նաև ձեզ մոտ նկատվում են «սեփական ճանապարհով գնալու» հաճախակի հակումներ։

 «Օգնելով ուրիշներին գտնել իրենց ուղին՝ ես կգտնեմ իմը»

Հոգևոր աճի ամենակարևոր պայմաններից մեկը այլ մարդկանց հոգևոր, ֆիզիկական և զգացմունքային կարիքների համար բաց լինելն է։ Եթե դուք ընդունակ եք դրան, ապա շուտով կնկատեք, որ լիարժեք հասկացվածության ավելի արագ եք ընթանում, քան եթե դուք կենտրոնացված լինեիք միայն սեփական զարգացման վրա։

Կրկնելով այս մանտրան՝ դուք ոչ միայն բաց կլինեք այլ մարդկանց օգնելու համար, այլ նաև կսովորեք նկատել նրանց, ովքեր ձեր կողքին են դժվարին պահերին։

 «Ես թույլ կտամ, որ իմ կյանքում իշխեն բարին և բավարարվածությունը»

Եթե դուք բաց լինեք տիեզերքի համար, ապա թույլ կտաք նրան ձեզ լցնել իր անսահման դրական լիցքերով։ Այն ամենն ինչ հարկավոր է, ուղղակի բաց մնալն է։

Որքան շատ դրական լիցքեր  և հոգևոր բավարարվածություն ստանաք, այնքան ավելի երջանիկ կլինեք։

 «Ես իմ մարմնին և գիտակցությանն այնպիսի վերաբերմունք ցույց կտամ, ինպիսին որ նրանք արժանի են»

Մարմինը և գիտակցությունը ձեր ուշադրության կարիքն ունեն։ Սեփական անձի նկատմամբ հոգատարությունը շատ կարևոր է։

Այս մանտրան օգտագործեք, որպեսզի հիշեցնեք ձեզ սեփական անձի մասին հոգ տանելու մասին։ Դուք շատ կարևոր եք այս աշխարհի համար և այդ պատճառով չպետք է մտահոգվեք այն բանի համար, որ սեփական կարիքները միշտ առաջնահերթություն են ստանում։

«Ես պետք է փնտրեմ ճշմարտություն և գիտելիք»

Գիտակցությունը անպետք, սակայն ուրախ բաներով լցնելու միտքը մարդկանց մոտ միշտ էլ մեծ գայթակղություն է առաջացնում։ Ոչ մի վատ բան չկա ֆիլմ, հեռուստահաղորդում դիտելու կամ որևէ այլ կերպ ժամանակ անցկացնելու մեջ։ Խնդիրն առաջանում է այն պահին, երբ նման զվարճանքները նախընտրում եք իրոք կարևոր բաների փոխարեն։

Այս մանտրան թույլ կտա կենտրոնանալ ցանկացած իրավիճակում ճշմարտություն փնտրելու վրա։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել