Bravo.am-ը գրում է.

«Պատվից առավել» հեռուստասերիալում Վրույրի դերակատար Արման Խաչատրյանին անդրադառնալու առիթ ունեցել ենք: Դերասանի հետ այս անգամ խոսել ենք սերիալի առաջին եթերաշրջանի ավարտի, իր մարմնավորած կերպարի, նաեւ բողոքի ալիք բարձրացրած պատմության մասին:

«Որոշեցինք չխոսել այդ մասին»
Մեր սիրելի պրոդյուսեր Ելենա Արշակյանը Վրույրի՝ պատուհանից դուրս նետվելու տեսարանի նկարահանման ժամանակ սերիալի սոցցանցային էջում ինտրիգային հայտարարություն արեց՝ իբր իմ վերջին նկարահանման օրն է: Բողոքի մեծ ալիք բարձրացավ, շատերը գրում էին, որ այդ դեպքում էլ չեն դիտի սերիալը, եւ այլն, եւ այլն... Մենք էլ որոշեցինք չխոսել այդ մասին, ու միայն հետագա սերիաներում պարզվեց՝ չի մահանում:

Ակնկալիքներ
Ինչպես հայտնի է հեռուստադիտողին, կերպարս հայտնվեց հաշմանդամի սայլակին եւ ֆիզիկապես չէր կարող ակտիվ մասնակցություն ունենար իրադարձություններին, բայց վերջին սերիաներում երեւում է, որ ապաքինվել է եւ արդեն քայլում է: Հուսով եմ՝ նորից ակտիվ կմասնակցեմ զարգացումներին: 2-րդ եթերաշրջանում եւս կլինեմ, բայց թե որքան ժամանակ, գիտեն միայն սցենարիստը, պրոդյուսերն ու ռեժիսորը: Կարծում եմ՝ շարունակելու եմ նկարահանվել:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել