Իսպանացի դերասան Խավիեր Բարդեմը բանակցում է Disney ընկերության «Ջրահարսը»-ի նկարահանմանը մասնակցելու համար, հաղորդում է The Hollywood Reporter-ը:

Նշվում է, որ դերասանը ցանկանում է ստանալ Արիելի հոր՝ ծովի թագավոր Տրիտոնի դերը:

Անհայտ է, թե ինչ փուլում են բանակցությունները:

https://www.cartoonmag.it/wp-content/uploads/2019/07/javier_bardem.jpg

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Disney-ի նոր ջրահարսին սևամորթ դերասանուհի կմարմնավորի:

Խոսքը 1989 թվականի մուլտֆիլմի խաղարկային ռեմեյքի մասին է: Սևամորթ դերասանուհու ընտրությանը պնդել է ստուդիան և ռեժիսոր Ռոբ Մարշալը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել