Armenpress.am-ը գրում է․

Եվրախորհրդարանի (ԵԽ) պատգամավորները մտահոգություն են հայտնել ԱՄՆ-ի տարածքի հատուկ կենտրոններում անօրինական միգրանտներին պահելու պայմանների պատճառով, ինչպես նաեւ ափսոսանք ամերիկա-մեքսիկական սահմանին բռնված միգրանտների ընտանիքները բաժանելու կանոնավոր պրակտիկայի առիթով: Համապատասխան բանաձեւն ընդունվել Է հուլիսի 18-ին Ստրասբուրգում ԵԽ-ի լիագումար նիստում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Դրա օգտին քվեարկել Է 330 պատգամավոր, դեմ՝ 252-ը, ձեռնպահ Է մնացել 55-ը:

«(ԵԽ-ն) անհանգստացած Է այն սոսկալի պայմաններից, որոնցում գտնվում են միգրանտները եւ ապաստան հայցողներն, առանձնապես երեխաները, ԱՄՆ-ի միգրացիոն կենտրոններում, մասնավորապես, անբավարար բժշկական օգնության, նորմալ սանիտարական պայմանների եւ կերակրի բացակայության պատճառով»,- ասված Է հայտարարության տեքստում: Այդ առանչությամբ պատգամավորներն ափսոսանք են հայտնում վերջերս այդ կենտրոններից մեկում յոթ դեռահաս միգրանտների մահվան պատճառով եւ կոչ են անում ղեկավարվելու մարդու իրավունքների բնագավառում ԱՄՆ-ի միջազգային հանձնառություններով, ապահովելու բոլոր նրանց բազային պահանջմունքներն, ովքեր պահվում են այդ կենտրոններում: Նաեւ նրանք պնդում են, որ երեխաները միանան իրնեց ծնողներին կամ ուղեկցողներին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել