Դոնեցկի «Շախտյոր»-ը Հենրիխ Մխիթարյանի տրանսֆերը գնելու առաջարկ է ստացել  «Բորուսիա»- ից: Այն կազմում է 30 միլիոն դոլար: Այս մասին հայտնել է «Շախտյոր»-ի գործադիր տնօրեն Սերգեյ Պալկինը. «Այն, որ «Բորուսիա»-ն «Շախտյոր»-ի հետ կապ է հաստատել, ճիշտ է: Ես չգիտեմ, թե այժմ Մխիթարյանը որտեղ է: Նա իր կապերն ունի գործակալի հետ, իսկ գործակալը հարցերի նկատմամբ ունի իր տեսակետները: Երեկ ես կապ եմ հաստատել Մխիթարյանի գործակալի հետ և գրել ակումբի պաշտոնական դիրքորոշումը: Դա կայանում է նրանում, որ մենք պատրաստ ենք Մխիթարյանին վաճառել 30 միլիոն եվրոյի դիմաց` մեկ վճարումով: Այս առաջարկն ուժի մեջ կլինի մինչև 10 օր: Եթե կա այլ ակումբ, որը պատրաստ է գնել Մխիթարյանին, ապա մենք պատրաստ ենք այս պայմաններին»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել