Այսօր` հունիսի 26-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 16:40-ի սահմաններում Հրազդան քաղաքի բնակիչ 23-ամյա Սարգիս Սարգսյանը վարելով «ЗИЛ 130» մակնիշի՝ 31 US 335 համարանիշի ավտոմեքենան, Golden Palace հյուրանոցային համալիրից դեպի Ծաղկաձոր քաղաքի ճոպանուղի ընթանալիս նշված ավտոմեքենայով առաջին ոլորանում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և ընկել երկրորդ ոլորան ու բախվել ճանապարհին կառուցված բետոնե պաշտպանիչ հատվածին: Ինչպես վթարի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր է ժամանել ՀՀ Արտակարգ Իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Հրազդանի փրկարարական ջոկատի աշխատակիցները՝ պետ Սամվել Դավթյանի, պետի տեղակալ Վարդան Ավետիսյանի և խմբի պետ Վարուժան Հովհաննիսյանի գլխավորությամբ: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ կարճ ժամանակում տեղում էին նաև Հրազդանի շտապ օգնության բրիգադը: Մեկուկես ժամից ավելի հատուկ տեխնիկայի միջոցով ավտոմեքենայի վնասված հատվածը մասնատեցին, որպեսզի կարողանան վիրավոր վարորդին դուրս բերել ավտոմեքենայից: Հրշեջ-փրկարարների հետ ողջ ընթացքում աշխատում էին քաղաքացիներն ու շտապ օգնության վարորդ Աբելը:
Նյութն ամբողջությամբ՝ այստեղ



