Hetq.am-ը գրում է.

Րոպեներ առաջ բախում տեղի ունեցավ Իջևանում ճանապարհը փակող ցուցարարների և ոստիկանների միջև, երբ վերջիններս  փորձում էին պատ կազմել և ազատել ճանապարհը: Ցուցարարներն ընդդիմացան և բախում առաջացավ, քարերի տեղատարափ, ոստիկանությունը հետ նահանջեց: Կան վիրավորներ:

Ճանապարհը դեռ փակ է մնում, վիրավոր ոստիկաններին տեղափոխեցին: 

Ցուցարարները Տավուշի մարզպետի հորդորներին չհավատացին և չբացեցին ճանապարհը:

Հիշեցնենք, որ այսօր երեկոյան ժամը 20:00-ի սահմաններում Իջևանում փայտի գործով զբաղվողները փակել էին միջպետական` Մ4 ճանապարհը, ինչի հետևանքով հարյուրից ավելի մեքենաներ խցանման մեջ են հայտնվել: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել