Կենդանակերպի այս նշանները համոզված են, որ այն, ինչն արդեն կոտրված է, կարելի է կպցնել, սակայն արդեն երբեք ամբողջական չի դառնա։ Նրանք երբեք չեն փորձում վերականգնել այն հարաբերությունները, որոնք արդեն քայքայվել են։ Որո՞նք են կենդանակերպի այդ նշանները՝ եկեք պարզենք միասին։

Խոյեր

Խոյերը միշտ ճշգրիտ գիտեն, թե ինչ են ուզում կյանքից։ Նրանք ժամանակ չեն կորցնում այն մարդու վրա, ում հետ ոչինչ չի ստացվել։ Նրանք նաև չեն տառապում հարաբերությունները խզելու արդյունքում, շատ արագ և հեշտ են նոր սեր գտնում։

Աղեղնավոր

Աղեղնավորը շատ է գնահատում ուրախության զգացողությունը։ Եթե հարաբերություններում նա դա չի ստանում, ապա առանց դժվարության և զղջալու կխզի հարաբերությունները։ Մարդը, ում հետ Աղեղնավորն իրեն լավ չի զգացել, չի էլ կարող երկրորդ հնարավորության հույս ունենալ։

Այծեղջյուր

Եթե Այծեղջյուրը որոշում է բաժանվել, ապա նրան չեք կանգնեցնի։ Եվ մի էլ սպասեք, որ նա կվերադառնա։ Բանն այն է, որ Այծեղջյուրները չմտածված քայլեր չեն անում։ «Մնաս բարով» ասելուց առաջ Այծեղջյուրն անջատում է հույզերն ու ծանրութեթև անում ամեն բան։ Դա վերջնական որոշում է։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել