«Ազգային ժողովի աշխատակազմում առաջիկայում մեծ կառուցվածքային փոփոխություններ են սպասվում, որոնց նպատակը, ըստ հեղինակների, փորձագիտական կարողությունների զարգացումն ու վերահսկողության ամ­րապնդումն է: Ըստ այդմ «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ առաջիկա­յում բաժինների միավորումից նոր բա­ժիններ են ստեղծվելու, եւ դրանցից ամենախոշորը լինելու է «Փորձագի­տական եւ վերլուծական վարչությու­նը», որը ստեղծվելու է իրավական եւ տնտեսական փորձագիտական վար­չությունների միավորումից:

Վարչու­թյունն իր մեջ ներառելու է մի քանի բաժիններ պետաիրավական փոր­ձաքննության բաժին, ֆինանսատնտեսագիտական փորձաքննության բա­ժին, սոցիալ-կրթական, առողջապա­հության փորձաքննության բաժին եւ օրենսդրական մոնիթորինգի բաժին:

 Ընդ որում, որոշում է կայացվել, որ աշ-խատակազմը ժամանակ առ ժամանակ պետք է տարբեր օրենքների կիրառ­ման վերաբերյալ փորձաքննություններ անցկացնի եւ խնդիրների դեպքում դրանք ներկայացնի համապատասխան հանձնաժողովներին:

 Բացի այդ, մեր տեղեկություններով խորհրդակա­նի աշխատակազմը ցանկանում է ամ­րապնդել քաղաքացի-խորհրդարան կապը, եւ այդ պատճառով Ընդհանուր բաժինը կմիավորվի Քաղաքացիների դիմում բողոքների բաժնի հետ, որոնք կաշխատեն ավտոմատ ռեժիմով»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել