Tert.am-ը գրում է.

Ամերիկացի զույգի այս պատմությունը ստիպում է հավատալ իրական սիրո գոյությանը: Ինչպես հայտնում է CNN-ը, ամուսիններ 94-ամյա Հերբերթ Դիլեյգլը և 88-ամյա Մերիլին Դիլեյգլը մահացել են իրարից 12 ժամվա տարբերությամբ:

Նրանք միասին են ապրել 71 տարի: Նրանց սիրո պատմությունը սկսվել է 72 տարի առաջ փոքրիկ սրճարանում, որտեղ աշխատում էր Մերիլինը:

Անցյալ տարի տված հարցազրույցում Հերբերթ Դիլեգլը նշել էր, որ նկատել է ներս ու դուրս անող աղջկան և չի կարողացել աչքը կտրել նրանից: «Վերջապես ես քաջություն ունեցա՝ հարցնելու, թե արդյոք չի ցանկանա ինձ հետ որևէ տեղ գնալ», - խոստովանել էր ամերիկացին: Մեկ տարի անց նա ամուսնության առաջարկ էր արել:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել