Սաբինա Փարմլանի ֆոտոպրոյեկտը կոչվում է «ռազմամթերք»: Այն ներկայացնում է հրազենի գնդակները մեր աչքին անսովոր պրիզմայից: Եթե նույնիսկ դուք որսի սիրահար կամ զինվորական եք, դժվար թե երբևէ տեսած լինեք, թե ինչպիսի տեսք ունի հրազենի գնդակը ներսից:
Ամեն գնդակ իր յուրահատուկ կազմվածքն ու ձևն ունի: Գնդակների սիմետրիկությունը ու կառուցվածքը նրանց դարձնում են արվեստի իսկական գործեր:
Սաբինան ասում է, որ մարդու էությունը հենց դրանում է` ստեղծել գեղեցիկը, ապա այն վերացնել:

Այս պահին լուսանկարչի հավաքածուում մոտ 900 լուսանկարված գնդակ կա, որոնցից լավագույնները ներկայացնում ենք ձեր դատին:


Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել