Նարկոբարոն Պաբլո Էսկոբարի կրտսեր եղբայրը դատի է տալիս SpaceX-ի հիմնադիր Իլոն Մասկին, հաղորդում է Business Insider-ը:

Ռոբերտո Էսկոբարը կարծում է, որ Մասկի ընկերությունը գողացել է «Չ-կրականետ» անվանումով գազայրիչի գաղափարն ու դիզայնը:

Ռոբերտոյի խոսքերով՝ Մասկի աշխատակիցներից մեկը 2017 թ.-ին այցելել է Էսկոբար ընտանիքի տիրույթներ և այնտեղ Escobar Inc.-ի արտադրության մարտական կրականետի տեսքով պրոպանային այրիչ տեսել: Նարկոբարոնի եղբայրը պատրաստվում էր այն օգտագործել երեկույթների ժամանակ հյուրերի առջև փող այրելու համար:

2018 թ.-ի հունվարին Մասկի The Boring Company-ը ներկայացրել է իր «Չ-կրականետ»-ը, որի 20.000 օրինակը վաճառվել է չորս օրվա ընթացքում՝ ընկերությանը բերելով 10 միլիոն դոլար:

Միևնույն ժամանակ, Escobar Inc.-ի կողմից արտադրված «Չ-կրականետ»-ը վաճառքում է հայտնվել ընդամենը մի քանի ամիս առաջ, բայց նկատելի պահանջարկ չունի նույնիսկ կրկնակի պակաս գին ունենալու դեպքում: Դրա պատճառով Ռոբերտո Էսկոբարը որոշել է դիմել դատարան:

Իլոն Մասկը արձագանքել է Ռոբերտոյի ցանկությանը՝ Twitter-ի իր էջում հրապարակելով «Սա Չ-կրականետ է, պարոն Էսկոբար» արտահայտությունը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել