Այս հիվանդությունը բավական տարածված է, բայց մենք քիչ բան գիտենք դրա մասին…
Փոքր սպիտակ ելունդներ կարող են առաջանալ ցանկացած տարիքի մարդկանց մաշկի վրա: Առանց մաշկի խնամքի պրոցեդուրաների դրանք չեն վերանա:
Միլիումները ճարպագեղձերի չափազանց ակտիվ աշխատանքի հետևանք են, դրանք կարող են առաջանալ նաև մեխանիկորեն վնասված մաշկի վրա և որպես արևային այրվածքների հետևանք:
Այս կոսմետիկ խնդիրը հեշտությամբ կարելի է վերացնել տնային պայմաններում: Առավել լավ է համալիր բնական միջոցներ օգտագործել, արդյունքը կուրախացնի:
Ներկայացնում ենք միլիումների վերացման բնական միջոցներ:
Ինչպես ազատվել միլիումներից
1. Սառը ջրով լվացում
Շատ սառը ջրով լվացումը նպաստում է դեմքի ծակոտիների նեղացմանը և միլիումների ու մաշկային այլ խնդիրների հրաշալի կանխարգելում է:
2. Կիտրոնի հյութ և շաքարավազ
Խառնիր 2 ճ/գ շաքարավազ, 1 թ/գ ձիթապտղի յուղ և կես կիտրոնի հյութ: Այս սկրաբը լավ կմաքրի մաշկը, կնպաստի հին բջիջների վերանալուն և միլիումների առաջացման հուսալի կանխարգելում կլինի:
3. Թեյածառի եթերայուղ
Տաք ջրով տարայի մեջ 10 կաթիլ թեյածառի եթերայուղ լցրու: Սրբիչը թրջիր այդ լուծույթի մեջ, սեղմիր և պահիր դեմքիդ մի քանի րոպե, որպեսզի մաշկդ փափկի:
Դրանից հետո լվացվիր սառը ջրով, լվացվելու սովորական միջոցով: Ծակոտիները մաքրելու և արյան շրջանառությունը լավացնելու հրաշալի միջոց է:
4. Նռան փոշի
Նռան կեղեևը ջեռոցում չորացրու, մինչև դարչնագույն երանգ ստանա: Հետո սրճաղացով մանրացրու կեղևը, մինչև փոշի դառնա: Ոչ մեծ քանակությամբ կիտրոնի հյութի հետ խառնած նռան փոշով դիմակ պատրաստիր, մաշկի խնդիրը շատ արագ կվերանա:
Կարևոր է՝ աշխատիր խուսափել արևի տակ մնալուց, եթե մաշկդ հակված է միլիումների առաջացման: