Ամեն անգամ երբ աղբը գցում եք գետի կամ լճի ափին, անտառում կամ դաշտում, մտածեք այս թվերի մասին: Ձեր թոռները կամ գուցե ծոռները վայելելու են բոլոր այդ չքնաղությունները ձեզանից հետո.
Կենդանիների արտաթորանք - մեծ քաղաքների դժբախտությունը, քայքայման ժամկետը փոքր է` ընդամենը 10-15 օր.
Ուտելիքի թափոններ. Կազմալուծվում են մոտ մեկ ամսում:
Թերթերը քայքայվում են 1-3 ամսում:
Տերեւները, սերմերը եւ ճյուղերը: Նույնիսկ դրանք քաղաքներում կարող են լուրջ աղտոտման հանգեցնել. քայքայումը` 3-4 ամիս:
Կարտոնը կազմալուծվում է 3 ամիս:
Թուղթ: Ամենասովորական գրասենյակային թուղթը քայքայվում է 2 տարի:
Շինարարական տախտակները քայքայվում են մինչեւ 10 տարում:
Պահածոները քայքայվում են մինչեւ 10 տարում:
Հին կոշկեղեն – 10 տարի:
Երկաթեղեն – 10-20 տարի:
Մեքենայի մարտկոցներ - մոտ 100 տարի:
Փայլաթիթեղ ավելի քան 100 տարի:
Էլեկտրական մարտկոցներ - 110 տարի:
Ռետինե անվադողեր - 120-140 տարի:
Պլաստիկե շշեր - մոտ 180-200 տարի:
Ալյումինե բանկաներ - գրեթե ամենավտանգավոր թափոններ: Քայքայումը` 500 տարի:
Վերջապես, ապակի: Որքան է ջարդվել մեր հանգստավայրերում, ոչ ոք չգիտի: Ապակու քայքայումը` ավելի քան 1000 տարի:




















