Tert.amLife-ը գրում է.

«Շատ մնացի հանդիսատեսի դերում, բայց իմ տեղն այնտեղ չէ, իմ տեղը բեմում է»,- իր հոբելյանական համերգի առաջին մի քանի համարին ու շնորհավորական խոսքերին հանդիսատեսին շարքերից հետևելուց հետո ասաց պարուհի Սոֆի Դևոյանն ու բարձրացավ բեմ։ Իր 70-ամյա հոբելյանի առթիվ նա էլ նվեր ուներ հանդիսատեսին․ նա մի քանի րոպե խնդրեց հետնաբեմ գնալու համար և բեմ վերադարձավ պարի իր ամենահայտնի կարմիր զգեստով: Պարուհու խոսքով՝ իր ներկայացրած պարի բեմադրությունը մեկ օրում էր բեմադրել։

Tert.am Life-ը ներկա է եղել պարուհու 70-ամյա հոբելյանին նվիրված համերգին։ Նրա համար անակնկալներ էին պատրաստել ինչպես «Հոգու և պարի թատրոնի» տարբեր սերնդի սաները, այնպես էլ ընտանիքի անդամներն ու երգիչ-երգչուհիները՝ Գարիկ Պապոյանն ու Սոնա Ռուբենյանը,, Մգեր Արմենիան, Էրիկ Կարապետյանը, Արսեն Սաֆարյանը և այլք:

Համերգի ընթացքում պարբերաբար միանում էր բեմի մեծ էկրանը, որը պարուհու համար մինչև վերջին պահն անակնկալ էր մնացել։ Էկրանից նրան շնորհավորում էին ընկերները, «Հոգու և պարի թատրոնի» առաջին սերնդի ներկայացուցիչները, իսկ վերջում՝ հումորային շնորհավորանք հղեցին նաև ընտանիքի անդամները։ Սոֆի Դևոյանը միանգամից կռահեց․ «Սա Զառչկայի անակնկալը կլինի»։

Հարսի՝ երգչուհի Զրուհի Բաբայանի անակնկալը, սակայն, այսքանով չսահմանափակվեց։ Երաժշտական կատարումից հետո երգչուհին բեմից խոստովանեց․ «Շնորհակալ եմ այն տղայի համար, որն այսօր կողքիս է։ Ես երբեք չէի պատկերացնի, որ իմ սեփական երջանկությունը կախված կլինի Ձեզնից»։

Չուշացավ նաև կրտսեր Սոֆի Դևոյանը անակնկալը։ «Դու ինձ համար շատ կարևոր մարդ ես»,- անկեղծացավ նա ու պարային կատարմամբ շնորհավորեց տատիկին։

Ինչպես համերգի ամբողջ ընթացքում, այնպես էլ արդեն հետնաբեմում Սոֆի Դևոյանը, ի պատասխան բոլոր շնորհավորանքների, ասում էր՝ ես երջանիկ եմ։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել