BBC կորպորացիան ներողություն է խնդրել հեռուստադիտողներից հաղորդավարուհու չափազանց բաց զգեստի համար, հաղորդում է The Daily Mail-ը:
«Ձայն» բրիտանական շոուի եզրափակչի հեռարձակումից հետո Ofcom հսկիչ ընկերությունը 139 բողոք է ստացել, որոնցում քննադատության է ենթարկվել Հոլի Ուիլոուբիի հանդերձանքը:
«Երկու երեխաների մայրը կրել է սև զգեստ, որը բաց է եղել գրեթե մինչև պորտը»,- նշում է պարբերականը:
Հեռուստադիողների կարծքիով՝ ժամը 21:00-ին հեռարձակվող հաղորդման համար նրա արտաքին տեսքն անհամապատասխան է եղել: Այդ պատճառով BBC-ի ներկայացուցիչները ստիպված են եղել ներողություն խնդրել:
Շոուի եզրափակիչը դիտել է 8.7 միլիոն մարդ՝ 2 միլիոնով ավելի՝ նախորդ թողարկման համեմատ: Որոշ մեկնաբաններ ենթադրում են, որ վարկանիշները բարձրացել են ոչ թե ծրագրի որակի, այլ Ուիլոուբիի հանդերձանքի պատճառով:



Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



