Հայտնի բրիտանացի սննդաբան Ռուդի Մաուերը պնդում է, որ առանց առողջությունը վնասելու, կենսակերպում մի քանի պարզ փոփոխություններ մտցնելով հնարավոր է ցանկալի արդյունքի հասնել, և, ամենակարևորը, պահպանել այն:
Կերեք ավելի շատ սպիտակուցներ
Սննդաբանը խորհուրդ է տալիս օրվա ընթացքում օգտագործել ավելի շատ սպիտակուցային և ավելի քիչ ածխաջրային սնունդ: Այդպիսի մոտեցումը կօգնի նիհարել առանց քաղցի զգացման:
Հրաժարվեք քաղցրահամ ըմպելիքներից
Եթե դուք իսկապես ցանկանում եք նիհարել, նախ՝ պետք է հրաժարվել ցանկացած քաղցրացրած ընպելիքներից՝ ոչ միայն գազավորված, այլ նաև «բնական» հյութերից: Դրա փոխարեն հարկավոր է ընպել կանաչ թեյ, բնական սուրճ և, իհարկե, ջուր:
Կերեք ավելի շատ բանջարեղեն
Որքան շատ է բանջարեղենը ձեր սննդակարգում, այնքան հեշտ է նիհարել՝ չվնասելով առողջությունը: Յուրաքանչյուր անգամ, երբ դուք սնունդ եք ընդունում, ձեր ափսեի կեսը պետք է պարունակի բանջարեղեն:
Կերեք ավելի շատ բնական մթերք
Հրաժարվեք վերամշակված, ռաֆինացված մթերքից՝ հօգուտ բնականի: Խորհուրդ է տրվում նախապատվությունը տալ բանջարեղենին, կաթնամթերքին, վերամշակում չանցած մսին:
Ձեռքի տակ ունեցեք միայն օգտակար նախուտեստներ
Եթե դուք սիրում եք կոնֆետներ և թխվածքաբլիթներ, պետք է չէ դրանք մշտապես ձեռքի տակ ունենալ. վնասակար նախուտեստները, ըստ սննդաբանի, հանգեցնում են ավելորդ քաշ հավաքելուն, քանի որ բազմաթիվ «դատարկ» կալորիաների աղբյուր են:
Ձեռքի տակ ունեցեք օգտակար նախուտեստներ՝ մրգեր, ընկուզեղեն, բանջարեղեն: