Այս ավտովթարը տեղի է ունեցել ՌԴ-ի Միասս քաղաքի մոտակայքում: Սա, բառիս բուն իմաստով, ցնցել է բոլոր ականատեսներին: Բարդ է պատկերացնելը, թե ինչ զգացին վարորդները, երբ տեսան, թե ինչպես իրենց աչքի առաջ բախվեցին երկու մեքենաներ, իսկ դրանցից մեկը դուրս եկավ երթևեկելի ճանապարհից: Ավելին` մարդկանց աչքի առաջ մեքենաներից մեկի պատուհանից դուրս թռավ փոքր աղջիկ…

Ավելի ուշ պարզվեց, որ վթարը սարսափելի էր միայն առաջին հայացքից: Ամենից շատ այդ բախման հետևանքով տուժեց ասֆալտին ընկած երեխան:

Աղջիկը դեռ երկար ժամանակ շոկային վիճակում էր: Ծնողներն ունեին թեթև վնասվածքներ: Լավ է, որ հաջողությունը նրանց կողմից էր:

Ցավոք, այսօր դեռ շատ վարորդներ են երթևեկում առանց ամրագոտիները կապելու, իսկ ամենավատն այն է, որ հոգ չեն տանում երեխաների անվտանգության մասին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել