Միանշանակ վստահ եմ, որ հրաշալի ժողովուրդ ենք...
Ժամանակակից լեզվով ասած՝ MERCEDES-ի շարժիչի նման... Գրեթե կատարյալ...
Հիմա...
Որ այդ հրաշալի շարժիչն աշխատի, վառելիք է պետք...
Վառելիքն ընտրում է ժողովուրդը... Այսինքն` պատկերավոր համեմատություն անենք... Դա ընտրվող իշխանությունն է՝ ժողովրդին սպասարկող ծառան: Լավ վառելիքով լավ շարժիչը ժամացույցի նման է աշխատում՝ հզորությունը` տեղը, արտանետումները` չափավոր, մաշվելիությունը` նորմաներին համապատասխան...
Վատ վառելիքը շարժիչին վնասում է՝ պերեբեյներով է աշխատում, սալիկներն են շուտ մաշվում... Արտանետումները բոլորին վնասում են...
Եվ ընկնում ենք այս կամ այն շարժիչ սարքող վարպետների ձեռքը...
Լավ վարպետ եղավ՝ կսկսի բոլոր մաշված ու շարքից դուրս եկած մասերը փոխել ու նորոգել...
Վատը՝ էդ եղածն էլ քարուքանդ է անում ու ավելի վնասում...
Չէ՞...
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/ashot.adamyan/posts/352975544805884?notif_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել