Մի բան արդեն շատ հստակ է․ իր կառավարման 10 ամիսների ընթացքում Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը չկարողացավ լուծել քաղաքի աղբահանության հարցը, ամբողջ քաղաքը թաթախված է կեղտի մեջ, և ամռան այս շոգ օրերին աղբահավաքում գրեթե չի իրականացվում։
Որքան էլ քաղաքապետարանն այս պրոբլեմները փաթաթի մաքրություն իրականացնող ընկերության վզին, ակնհայտ է, որ բնակչության մոտ զայրույթը հասել է գագաթնակետին, նրանց հետաքրքիր է մաքրությունը, ոչ թե քաղաքապետարան-մասնավոր ընկերություն հեռակա տուրուդմփոցները։
Երբ քաղաքապետարանը մի քանի տասնյակ միլիոն դրամների անհասկանալի պարգևավճարներ է կատարում՝ չկարողանալով լուծել նույնիսկ քաղաքի մաքրության հարցը, դա խոսում է միայն նրանց կառավարման օգտավետության բացակայության մասին։ Երբ քաղաքապետ Հայկոն իր վերջին հարցազրույցներում տրտնջում է աղբամանների, տեխնիկաների սակավության մասին, գումարների տեղը մենք բոլորով կարող ենք ցույց տալ․․․