Ալ-Հոլ, Սիրիա... Այս երեխաները ԻՊ-ի զինյալների երեխաներն են, որոնք այժմ գտնվում են սիրիական Ալ-Հոլ քաղաքի ճամբարներից մեկում: ԻՊ-ի զինյալներից բնակավայրերի ազատագրումից հետո ԻՊ-ի զինյալների ընտանիքները մնացել են քրդերի վերահսկողության տակ, որոնց միջազգային կառույցները տեղավորել են հատուկ ճամբարներում: Նրանք տարբեր երկրների քաղաքացիներ են, որոնց չեն ցանկանում իրենց երկիր ընդունել և ապաստան տրամադրել: Այս երեխաները դաստիարակվել են բացառապես ԻՊ-ի գաղափարախոսությամբ, հենց դա է գլխավոր պատճառը, որ այն երկրները, որոնց քաղաքացի են հանդիսանում այս երեխաները և կանայք, չեն ընդունում: Նկարներից մեկում մի երեխա կա, ում ձեռքը չկա, նա ռուս է, ձեռքը կորցրել է կռիվներից մեկի ժամանակ, իսկ մեկ այլ երեխա, որ կրկին ռուս է, մահճակալին պառկած, ունեցել է «Խալիֆայի Առյուծ» մականունը և ահ ու սարսափ է տարածել իր հասակակիցների մեջ: Քրդական ուժերը կոչ են անում աշխարհի այն պետություններին, որոնց քաղաքացիներ են հանդիսանում այս երեխաները, թույլ տան մուտք գործել իրենց երկիր: Ինչպես նաև կոչ են անում, որ ստեղծեն միջազգային դատարաններ, որոնք կկարողանան որոշել այդ մարդկանց ճակատագրերը...