Tert.am-ը գրում է.

Գազի սակագնի հարցը բազմաբաղադրիչ է, չեք պատկերացնի ինչքան շատ կոմպոնենտներ կան, որոնք ենթակա են քննարկման, այդ իմաստով չէի ցանկանա հիմա սպասումներ ձևավորել, որովհետև դեռևս շատ աշխատանք կա անելու. այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը՝ անդրադառնալով գազի գնի փոփոխության հարցերին:

Դիտարկմանը, թե խոսվում է, որ 2020 թվականի հունվարի 1-ից բարձրանալու է սակագինը, նա պատասխանեց. «Ես նման պաշտոնական որևիցե ազդակ այս հարցի հետ կապված չեմ ստացել»:

Ինչ վերաբերում է նրան, որ գազի գինը ցածր է մնում «Գազպրոմ Արմենիայի» խնայողությունների հաշվին, դա որքա՞ն կարող է տևել, նա ասաց.«Ճիշտն ասած՝ անվերջ չի կարող տևել, բայց արդյունվետության հաշվին սահմանի գնի թանկացումը պահպանելը սցենարներից մեկն է, որը կրում է ժամանակավոր բնույթ»: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել