Ուշագրավ է, որ Օհանյանը Շենգավիթի հարկայինի պետի տեղակալ էր նշանակվել ընդամենն այս տարվա մարտին, և փաստորեն, 3 ամսում հնարավոր դարձավ տեղակալից դառնալ պետ:
Արմեն Օհանյանի հաջողության գաղտնիքն այն է, որ նրա հովանավորը, ըստ մամուլի հրապարակումների, ՊԵԿ փոխնախագահ Ռաֆիկ Մաշադյանն է, ում շնորհիվ Օհանյանը 2 տարի չհաճախելով աշխատանքի և ստանալով աշխատավարձ՝ սպասում էր հերթական բարձրացմանը:
Օհանյանին աշխատանքի չհաճախելու համար աշխատանքից ազատել էր ՊԵԿ նախկին նախագահ Վարդան Հարությունյանը, սակայն Ռաֆիկ Մաշադյանի՝ առաջին տեղակալ նշանակվելուց հետո Օհանյանի մոտ սկսվեց պաշտոնների առաջխաղացման շրջան:
Ի դեպ, Արմեն Օհանյանի որդին էլ՝ Սինոդ Օհանյանը, Արաբկիրի հարկայինի պետի տեղակալն է»,-գրում է թերթը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել