Armsport.am-ը գրում է.

«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը մեկնաբանել է թիմի հարձակվող Դիվոկ Օրիգիի հետ պայմանագիրը երկարաձգելու նորությունը: 24-ամյա բելգիացու նոր համաձայնագիրը նախատեսված է 5 տարով:

«Ես իսկապես մտածում եմ, որ այս իրավիճակում շահել են երկու կողմն է: Այսպիսի պատմություններ կարող են տեղի ունենալ միայն ֆուտբոլում:

2016-ին Օրիգին ծանր վնասվածք ստացավ՝ գտնվելով իր կյանքի լավագույն մարզավիճակում: Ցավալի էր տեսնելը, թե դա ինչպես էր ազդում նրա կարիերայի վրա, քանի որ նա երկար տանջվում էր, իսկ երբ վերադարձավ, թիմն արդեն սավառնում էր դաշտում: Հեշտ չէր խաղի մեջ ներգրավվելըւ, և նրան հաջողվեց ինքնավստահութհուն հավաքել: Անցած մրցաշրջանի մեկնարկում նա մտածում էր հեռանալու մասին: Այս ամենը լավ չէ, բայց միևնույն ժամանակ՝ նրա պատմության մի մասն է:

Օրիգին աճում ու աճում էր, և մարզմումների ժամանակ որոշակի պահի պարզ դարձավ, որ նա նորից պատրաստ է խաղալու հարձակման կենտրոնում: Նա լավ գլուխ հանեց այդ դերից ու օգնեց մեզ՝ խփելով անասելի կարևոր գոլեր: Մենք ուզում էինք երկարաձգել նրա պայմանագիրը, և հրաշալի է, որ մեր ցանկությունները համընկան: Նա հասկացավ, որ ծանր ժամանակներ էր ապրում, բայց մենք երբեք չհրաժարվեցինք նրանից», - Կլոպի խոսքերն է մեջբերել «Լիվերպուլի» պաշտոնական կայքը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել