Կնոջ բույրը նրա զարդն ու զենքն է տղամարդկանց գերելու համար։ Հաճելի բույրը գրավում և արբեցնում է, նրան ամենուր ուզում ես հետևել։
Այսօր օծանելիքների պատրաստման մի քանի բաղադրատոմս ենք առաջարկում, որոնք կարելի է ինքնուրույն պատրաստել, առանց սպիրտի և կոնսերվանտների։
Օծանելիք «Եվա»
Անհրաժեշտ բաղադրիչներն են
- 10 մլ ժոժոբայի յուղ
- 10 մլ նուշի յուղ
- 2 կաթիլ վարդի եթերայուղ
- 3 կաթիլ աղավնարոտի եթերայուղ
- 3 կաթիլ իլանգ–իլանգի եթերայուղ
- 3 կաթիլ հասմիկի եթերայուղ
- 3 կաթիլ պաչուլիի եթերայուղ
- 8 կաթիլ սանդալի եթերայուղ
Պատրաստման եղանակը
Վերցրեք սրվակը, որի մեջ խառնելու եք յուղերը և պահելու եք օծանելիքը։ Այստեղ ժոժոբայի և նուշի յուղերը բազային են։ Նրանք են հիմքը, որի վրա ավելացվելու են եթերայուղերը։
Սկզբում խառնեք ժոժոբայի և նուշի յուղերը, հետո՝ վարդի եթերայուղը և մնացածը։ 30 վայրկյան թափ տվեք սրվակը։ Ամեն մի եթերայուղ ավելացնելուց հետո կես րոպե թափ տվեք սրվակը։
Օծանելիք «Գրավչություն»
Անհրաժեշտ բաղադրիչներ
- 15 մլ ժոժոբայի յուղ
- 15 մլ նուշի յուղ
- 14 կաթիլ վարդի եթերայուղ
- 4 կաթիլ լիմոնի եթերայուղ
- 14 կաթիլ ներոլիի եթերայուղ
- 3 կաթիլ աղավնարոտի եթերայուղ
- 3 կաթիլ մեխակի եթերայուղ
- 7 կաթիլ իլանգ–իլանգի եթերայուղ
Պատրաստման եղանակն անփոփոխ է մնում։
Օծանելիք «Գերող անծանոթուհին»
- 20 մլ ժոժոբայի յուղ
- 2 կաթիլ բերգամոտի եթերայուղ
- 2 կաթիլ ներոլիի եթերայուղ
- 4 կաթիլ լիմոնի եթերայուղ
- 4 կաթիլ մելիսայի եթերայուղղ
- 4 կաթիլ վարդի եթերայուղ
Օծանելիքներից ամեն մեկի բույրը համապատասխանում է անվանմանը։
Պատրաստի օծանելիքը օգտագործելուց հետո փակ պահեք։ Այսպես նրանք երկար կդիմանան՝ մինչև մեկ տարի։