Կանանց մեծամասնությունն օգտագործում է ալկոհոլ, որպեսզի թուլանա և ավելի լավ զգա, սակայն պետք է միշտ հիշել, որ քիչ քանակությամբ ալկոհոլն էլ վտանգավոր է:

Հոնկոնգի համալսարանի գիտնականները վստահ են, որ ցանկացած ալկոհոլ վատ է անդրադառնում հոգեկան առողջության վրա:

Կանայք, ովքեր դադարել են ալկոհոլ օգտագործել, ավելի են բարելավվել իրենց հոգեկան առողջությունը, դարձել են ավելի ուրախ և հանգիստ:

Գիտնականները այս փորձի համար հետազոտել են ավելի քան 10 000 մարդու: Նրանք, ովքեր երբեք չեն օգտագործել ալկոհոլ, շատ առողջ են: Իսկ այն կանայք, ովքեր դադարել են խմել, ավելի հանգիստ ու հանդուրժող են դարձել:

Մարդիկ, ովքեր քիչ են խմում, ավելի հանգիստ են և քիչ կոնֆլիկտային: 

Ալկոհոլը սկզբնական շրջանում նվազեցնում է անհանգստությունը և օգնում է ուղեղին ավելի լավ աշխատել, սակայն սկզբնական շրջանում կարող է և դեպրեսիայի առիթ դառնալ: 

Հետազոտությունը ցույց է տվել, որ ալկոհոլի ամենօրյա օգտագործումը կրճատում է կյանքի տևողությունը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել