Ողնաշարը մարմնի հենարանն է և ամբողջ մարմնի առանցքը։ Այն միանում է կողերի, կոնքի և գանգի ոսկրերի հետ։
Ողնաշարը կազմված է 33-34 ողերից և բաժանվում է 5 հատվածների։ Նրանում տարբերում են հետևյալ բաժինները՝
- Պարանոցային (7 ող)
- Կրծքային (12 ող)
- Գոտկային (5 ող)
- Սրբոսկրային (5 ող)
- Պոչուկային (3-4 ող)
Օրգանիզմի առողջությունը կախված է ողնաշարից:
Ահա 5 բան, որ պետք է անեք ողնաշարի համար
Ճիշտ կոշիկ հագեք
Վատ կոշիկը կարող է տարբեր հիվանդությունների պատճառ դառնալ, որոնք երկար տարիներ չեք կարող բուժել:
Հետևեք կեցվածքին
Աշխատեք միշտ ուղիղ նստել: Դա շատ կօգնի, որպեսզի մի քիչ թեթևացնեք մեջքի ցավը:
Գնեք օրթոպեդիկ ներքնակ և բարձ
Ողնաշարը հանգստանում է միայն այն ժամանակ, երբ քնած եք: Այդ ժամանակ այն վերկանգնվում և հանգստանում է:
Մերսում արեք
Մերսումները ոչ միայն հանգստացնում են լարված մկանները, այլ նաև արյան մատակարարումն են կարգավորում:
Աշխատեք մեջքի մկանների վրա
Ողնաշարն ամրացնելու համար անհրաժեշտ է ճիշտ վարժություններ անել: Փնտրեք այնպիսի վարժություններ, որոնք հարմար են Ձեր ողնաշարի համար:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել