Կարծես թե որոշակի լույս սփռվեց Հենրիխ Մխիթարյանի շուրջ տիրող մեղմ ասած տարօրինակ իրավիճակի վրա: Այն բանից հետ, երբ Հենոն, անելով իր հայտարարությունը, մեկնեց Փարիզ, իսկ «Շախտյորի» տնօրենը սպառնաց, որ Մխիթարյանի նկատմամբ կարող են պատժամիջոցներ օգտագործել, հետաքրքիր հայտարարություն է արել ռուսաստանցի հայտնի ֆուտբոլային գործակալ Դմիտրի Սելյուկը, ով հայտարարել է, որ Մխիթարյանին ապակողմնորոշում է նրա իտալացի գործակալ Մինո Ռայոլան:
Ըստ Սելյուկի` հենց Ռայոլան է տրամադրել Մխիթարյանին փաստացի շանտաժի ենթարկել «Շախտյորին», որպեսզի ակումբը բաց թողնի Մխիթարյանին «Լիվերպուլ», ու թեև «Շախտյորի» տնօրենը հայտարարել էր, որ «Լիվերպուլը» չի դիմել «Շախտյորին»՝ Մխիթարյանին ձեռք բերելու առաջարկով, ռուսաստանցի գործակալը շեշտել է, որ ինքը միանգամայն այլ տեղեկություններ ունի:
Ամփոփելով Սելյուկն ասել է, որ կարող է այնպիսի իրավիճակ ստեղծվել, որ Մխիթարյանն ու Ռայոլան կզղջան, որ այդպիսի խաղեր են խաղացել «Շախտյորի» հետ:
Այ սա անհամեմատ ավելի խելամիտ ու տրամաբանական բացատրություն է, քան ՀՖՖ-ին կամ Նեմեցին մեղադրելը, թեկուզ այն պարզ պատճառով, որ նախ տրանսֆերային իրավունքների մի քանի կողմի վերահսկումն է նորմալ պրակտիկա ֆուտբոլային շուկայում, հետո էլ ես չեմ պատկերացնում, որ ֆուտբոլային այնպիսի գրանդի համար, ինչպիսին «Լիվերպուլն» է, այդ լուրն անակնկալ լիներ, ու ինքը դեռ բանակցություններ սկսելուց առաջ ճշտած չլիներ բոլոր մանրամասներն ու հանգամանքները:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/permalink.php?story_fbid=141638272697487&id=100005539451765¬if_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել