Հայտնի է դարձել, որ ռեփերը պատրաստվում է անօթևանների համար տներ կառուցել, միայն թե դրանք առնվազն տարօրինակ տեսք կունենան: Forbes ամսագրի օգոստոսյան համարում տեղ գտած հարցազրույցի ժամանակ 42-ամյա Ուեսթն ասել է, որ աշխատում է լայնածավալ բարեգործական նախագծի վրա. ցածր եկամուտ ունեցող ընտանիքների համար կառուցվող տները կլինեն Լյուկ Սքայուոքերի հայտնի տան կրկնօրինակը «Աստղային պատերազմներ» ֆրանշիզայի 1977թ.-ին թողարկված առաջին ֆիլմից՝ «Աստղային պատերազմներ. դրվագ 4․ նոր հույս»:

Իրականում ինչպիսին կլինեն այդ տները՝ հասարակության համար դեռևս պարզ չէ, սակայն Forbes-ի լրագրողները արդեն հասցրել են գնահատել այդ կառույցները, սակայն սահմանափակվել են միայն հաղորդելով, որ դրանց բարձրությունն առնվազն 7 մետր է:

Քանյե Ուեսթը «Աստղային պատերազմների» ամենահավատարիմ երկրպագուներից է, որն իր երգերում բազմիցս անդրադարձել է «Star Wars»-ին: Բացի այդ՝ հենց այդ ֆիլմի շնորհիվ է ռեփերը հանդիպել իր ապագա կնոջը՝ Քիմ Քարդաշյանին:

Քանյե Ուեսթը Forbes-ի ֆոտոշարքի նկարահանումների ժամանակ շրջապատված է իր Yeezy ապրանքանիշի հարյուրավոր սպորտային կոշիկներով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել