«Ռուսթավի 2»-ի գլխավոր տնօրեն Նիկա Գվարամիայի՝ գինու մեջ միզելու մտադրությունը բացատրել են նրա մեջբերման սխալ թարգմանությամբ, հաղորդում են լրատվամիջոցները:

Ավելի վաղ լրատվամիջոցները հաղորդել էին, որ Գվարամիան ուղիղ եթերում խոստացել է միզել Ռուսաստան մատակարարվող գինու և «Բորժոմիի» մեջ:

«Թքած ունեմ և՛ գինու, և՛ «Բորժոմիի» վրա: Ի՞նչ է նշանակում՝ մենք պետք է ասենք, որ Պուտինը լավն է, որ ինչ-որ մեկը կարողանա «Բորժոմի», գինի և «Նաբեգլավի» արտահանել Ռուսաստան: Միզած ունեմ երեքի վրա էլ, թքած ունեմ»,- այսպես է հնչել գործադիր տնօրենի մեջբերման բնօրինակը:

Ավելի վաղ Գվարամիան անպարկեշտ արտահայտություններով հաղորդել է, որ հեռուստաալիքը զրկված է ազատ արտահայտվելու իրավունքից, որպեսզի «Բորժոմին» ազատորեն վաճառվի ՌԴ-ում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել