Armsport.am-ը գրում է․

Հայաստանի Ազգային հավաքականի ավագ, Մ-19 Եվրո-2019-ի դեսպան Հենրիխ Մխիթարյանը ևս մեկ անգամ բոլորին կոչ է արել ժամանել Երևան՝ հուլիսի 14-ին այստեղ մեկնարկելիք մրցաշարին:

Ֆուտբոլիստն «Ինստագրամի»իր էջում 19 տարեկան հասակի լուսանկարներ է հրապարակել ու գրառում կատարել.

«Եվրոպայի Մ-19 առաջնությունը սարերի ետևում չէ:

Եկեք ու հուլիսի 14-ից 27-ը Երևանում ականատես դարձեք համաշխարհային ֆուտբոլի ապագա աստղերին»:

Հիշեցնենք, որ 8 հավաքականներ հուլիսի 14-ից կսկսեն պայքարել Եվրոպայի չեմպիոնի կոչման համար: Հայաստանի Մ-19 հավաքականն ընդգրկված է A խմբում:

A խումբ

Հայաստան Մ19

Պորտուգալիա Մ19

Իտալիա Մ19

Իսպանիա Մ19

B խումբ

Չեխիա Մ19

Իռլանդիա Մ19

Նորվեգիա Մ19

Ֆրանսիա Մ19 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել