Shantnews.am-ը գրում է․

Վրացական «Ռուսթավի-2» հեռուստաալիքի գլխավոր տնօրեն Նիկոլոզ Գվարամիան ուղիղ եթերում հայտարարել է, որ վրեժխնդիր լինելու համար պատրաստ է միզել գինի ու հանքային ջուր արտադրողների այն արտադրանքի մեջ, որն արտահանվում է Ռուսաստան: Այս մասին տեղեկացնում է Vz.ru-ն:

«Սատանան տանի այդ գինին ու բորժոմին: Մենք այժմ պետք է ասենք, թե Պուտինը լավն է, ինչ է թե ոմանք բորժոմի, գինի ու նաբեղլավի արտահանե՞ն Ռուսաստան: Ես պատրաստ եմ միզել այդ ամենի վրա: Ինձ համար միևնույն է: Մենք երկի՞ր ենք, թե՞ առևտրի կենտրոն»,- գոռացել է նա հեռուստաալիքի ստուդիայում:

Գվարամիան դիմել է նաև արտադրողներին՝ կոչ անելով «ապրանքն արտահանել Ուկրաինա»:

«Դուք բռնաբարում եք մեր ժողովրդին: Մեր հեռուստաալիքին արգելել են մտքերն ազատ արտահայտել, որ մեր բորժոմին ազատ վաճառվի Ռուսաստանում»,- նշել է նա:

Մեկնաբանություններում օգտատերերը նշում են հիմնականում, որ Գվարամիան շատ բարձր աշխատավարձ է ստանում, իսկ հարյուրավոր մարդիկ, որ զբաղված են գինեգործությամբ և հանքային ջրերի արտադրությամբ, նրանից 20 անգամ ցածր աշխատավարձ են ստանում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել