Այսօր Հայաստանում տեղի ունեցած էներգետիկ կոլապսը ևս մեկ անգամ ապացուցեց, որ Հայաստանի կառավարության անդամների մեծ մասն իրենց տեղում չեն։

Բացի էներգետիկ ոլորտի համար պատասխանատու նախարարության ներկայացուցիչներից ով ասես, իր «պրոֆեսիոնալ» կարծիքը չհայտնեց և մեկնաբանություններ չարեց տեղի ունեցած ֆորսմաժորային իրավիճակի կապակցությամբ։

Եթե Փաշինյանի նախարարներն այսպիսի բազմաֆունկցիոնալ էին, ապա կարելի էր նախարարությունների թիվն ընդհանրապես հասցնել 2-3-ի։

Չնայած Փաշինյանը պարտավոր էր իր քայլողներին աշխատանքով ապահովել, բայց լավ կլիներ՝ նաև նրանց զգուշացներ, որ ամեն մեկը գոնե իր ոլորտի վերաբերյալ մեկնաբանություններ անի, քանի որ ուղղակի զավեշտալի է, երբ նույնիսկ սեփական ոլորտին չտիրապետող որոշ դիլետանտներ իրենցից շատ հեռու գտնվող ոլորտների մեջ են «քթները մտցնում»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել