European Journal of Social Psychology-ում գիտնականները հրապարակել են մի հետազոտություն, որտեղ ասվում է, թե ամռանը մարդիկ ավելի նյարդային են, քան մնացած եղանակների ժամանակ:

Այս հետազոտության ընթացքում 3 փորձ է կատարվել, որտեղ հետազոտվել են մարդու տրամադրությունը, էմոցիաներն ու վարքագիծը:

Առաջին շրջանում հետազոտությանը մասնակցել են վաճառականները, ովքեր արևի տակ ավելի շատ են լինում: Գիտնականները պարզել են, որ տապի ժամանակ վաճառողները սպասարկելու քիչ հակվածություն ունեն:

Դրանից հետո 160 հոգու բաժանել են 2 խմբի, որոնցից առաջինին ասել են, որ փակեն աչքերը և հիշեն, թե ինչ տհաճ է արևի տակ աշխատելը: Նույնիսկ սա կրճատել է աշխատելու ցանկությունը:

3-րդ փուլում 73 ուսանողի ստիպել են, որ 26,7 կամ 20,6°C-ի պայմաններում լեկցիա լսեն: Պարզվել է, որ ուսանողները նույնպես արևից չեն կարողացել ընկալել դասախոսի ասածը:

Գիտնականներից մեկը նշում է, որ տապն ազդում է մարդկանց աշխատունակության վրա և հորդորում գործատուներին, որ ապահովեն հարմար ջերմաստիճան:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել