Կատարվում է այն, ինչը սպասելի էր․ երկրում կառավարման ճգնաժամ է։ Առաջին ծիծեռնակը աղբահանությունն էր, հետո՝ տրանսպորտի օրեցօր վատացող վիճակը, հիմա՝ էլեկտրական ու ջրամատակարարման համակարգն է ու բնապահպանության խնդիրները։ Մյուս ոլորտներում ևս կան ահազանգեր։

Խնդիրը բոլոր ոլորտներում մենեջմենթի բացակայությունն է, խորացող քաոսը և գաղափարների ու ծրագրերի բացակայությունը։

Հնարավոր չէ, որ փողոցն առանց կառվարման փորձի գա իշխանության, ու սկսվի բարգավաճումը։

Վեթինգ, անցումային արդարադատություն, ինքնակոչ ՍԴ նախագահ... Պարզ պրոպագանդա է՝ ինչ-որ բան անելու տպավորություն ստեղծելու համար։

Դա պարզագույն պոպուլիզմի արդյունքն է։ Հեղափոխականը կարող է քանդել, սակայն կառուցել չի կարող, դա պատմական օրինաչափություն է։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել