Մագնիսական փոթորիկները հուլիսին շատ ուժգին կլինեն. մասնագետները նշում են, որ մի քանի մետեոհարվածներ վերջին 10 տարում ամենաոււժեղը կլինեն։ Սա անգամ կազդի այն մարդկանց ինքնազգացողության վրա, որոնք սովորաբար զգայուն չեն գեոմագնիսական տատանումների նկատմամբ։ Փոթորիկները չեն կենտրոնանա Երկիր մոլորակի կոնկրետ տարածքի վրա, այլ կգրավեն այն ամբողջությամբ։

Վտանգավոր կլինեն նաև մետեոհարվածներին նախորդող ու հաջորդող մի քանի օրերը, քանի որ ուժգին տատանումներն ուղեկցվելու են մարդկանց ինքնազգացողության շարունակական վատթարացմամբ։

Մոտակա ուժգին մագնիսական փոթորիկը կպատի մոլորակը հաջորդ երկուշաբթի՝ հուլիսի 15-ին։ Սակայն մարդկանց ինքնազգացողության վատթարացումը կարող է սկսվել շաբաթ օրվանից՝ հուլիսի 13-ից։

Բացասական օրեր

Հուլիսի 7-ին միջին ուժգնության անհանգստություն կառաջանա։ Սուր և քրոնիկ հիվանդությունները կարող են հիշեցնել իրենց մասին։ Զարկերակային ճնշման հաճախականության փոփոխություն կնկատվի։

Հուլիսի 15-ին սպասվում է ուժգին մագնիսական ազդեցություն։ Ինքնազգացողության վատթարացում կունենան սրտի հիվանդություններ ունեցող մարդիկ։ Նման դեպքերում բժիշկները խորհուրդ չեն տալիս դուրս գալ տնից առանց համապատասխան դեղամիջոցների։ Տրամադրության փոփոխություններ ևս կնկատվեն։

Հուլիսի 29-ին մագնիսական փոթորիկը միջին ուժգնություն կունենա։ Աստղագետները խորհուրդ են տալիս այդ օրը ֆիզիկական ծանրաբեռնվածության չենթարկվել, իսկ բարդ մեխանիզմների հետ գործ ունենալիս առանձնակի զգոնություն դրսևորել։

Բժիշկները զգուշացնում են, որ մարդկանց մոտ հնարավոր է՝ առաջանան գլխապտույտներ, ընդհանուր հոգնածությունը, թուլություն, սրտխառնոց։ Նրանք, ովքեր սրտանոթային համակարգի քրոնիկական հիվանդություններով են տառապում, պետք է ձեռքի տակ անհրաժեշտ դեղամիջոցներ պահեն։

Ռիսկային գոտում կլինեն հղի կանայք, փոքրահասակ երեխաներն ու տարեցները։ Պետք է զգուշանան նաև այն մարդիկ, որոնք հոգեկան տարբեր խանգարումներ ունեն, քանի որ ուժգին մագնիսական փոթորկի ժամանակ նրանց մոտ կարող են առաջանալ սրացումներ։

Մետեոհարվածների օրերին չի կարելի երկար ճամփորդություններ, կարևոր հանդիպումներ և լուրջ աշխատանքներ պլանավորել։ Հարկավոր է ավելի շատ հանգստանալ, քնել, զբոսնել մաքուր օդին, շատ հեղուկ օգտագործել և չչարաշահել ալկոհոլն ու վնասակար մթերքները։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել