Tert.am-ը գրում է.

Նիկոլ Փաշինյանը և Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը այսօր տեղի ունեցած հանդիպումից հետո կառավարությունում հանդես եկան հայտարարություններով։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր հայտարարության մեջ նշեց. «Անչափ ուրախ եմ ողջունել նախագահ Տուսկին Հայաստանում: Կարճ ժամանակահատվածում մի քանի անգամ առիթ եմ ունեցել հանդիպել նրա հետ, տպավորիչ են եղել շփումները՝ անցնելով կառուցողական և բարեկամական երկխոսության մթնոլորտում: Այսօր ևս մենք ունեցանք շատ արդյունավետ քննարկում՝ անդրադարձանք ՀՀ և ԵՄ հարաբերություններին վերաբերող հարցերի լայն շրջանակի, մտքերի փոխանակում ունեցանք քաղաքական և ճյուղային՝ այսպես կոչված «սեկտորալ» համագործակցությանը, ինչպես նաև Հայաստանի ներքին կյանքին և տարածաշրջանային զարգացումներին վերաբերող հարցերի շուրջ:

Ես վերահաստատեցի օրենքի գերակայության և ժողովրդավարության ամրապնդման, ինչպես նաև կոռուպցիայի դեմ պայքարի՝ Հայաստանի իշխանությունների որդեգրած հանձնառությունը: Հանդիպման ընթացքում ես խոսեցի Հայաստանում իրականացվող բարեփոխումների մասին՝ հիշատակելով անկախ դատաիրավական համակարգ կառուցելու մեր ներկայիս ջանքերը: Ընդգծեցի, որ այդ առումով Հայաստանը մեծապես կարևորում է եվրոպական հաստատությունների՝ այդ թվում ԵՄ աջակցությունը և հայտնում իր երախտագիտությունը ցուցաբերվող օժանդակության և գաղափարական զորակցության համար: Ընդգծեցի ԵՄ և ԵՄ անդամ պետությունների հետ համագործակցության ընդլայնման վերաբերյալ Հայաստանի իշխանությունների քաղաքական հանձնառությունը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել