Armenpress.am-ը գրում է.

Մարկ Էսփերն ԱՄՆ-ի պաշտպանության նախարարի պաշտոնի գլխավոր հավակնորդն Է: Հուլիսի 9-ին այդ մասին հաղորդել Է Military Times թերթը՝ վկայակոչելով պաշտպանության նախարարության աղբյուրներ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Ներկայումս Էսփերը պաշտպանության նախարարի պաշտոնակատրն Է: Պենտագոնի ղեկավարի պաշտոնի հաստատման ընթացակարգի համաձայն՝ պաշտոնակատրի կարգավիճակում գտնվող անձը չի կարող զբաղեցնել նախարարի պաշտոնը: Ըստ որում հրատարակությանը հայտնի Է դարձել, որ ժամանակավորապես Պենտագոնի ղեկավարի պաշտոնակատար կդառնա ԱՄՆ-ի ռազմածովային ուժերի նախարար Ռիչարդ Սփենսերը:

Բացի դրանից, Պենտագոնի նոր ղեկավարը պետք Է նշանակվի մինչեւ հուլիսի վերջը: Ելնելով դրանից՝ Military Times-ը եզրակացության հանգում, որ Պենտագոնը կգլխավորի հենց Էսփերը, որի թեկնածությունն ավելի վաղ առաջադրել Է ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը: Դրա համար Էսփերը կարող Է Սենատի կողմից հաստատման ժամանակ զբաղեցնել (ԱՄՆ-ի ցամաքային զորքերի նախարարի)՝ իր նախորդ պաշտոնը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել