Սասեքսի դքսուհի Մեգանը կրել է ավստրալացի դիզայներ Էմմա Սվենի վզնոցը, ինչից հետո Verse Fine Jewellery խանութի կայքը խափանվել է նույն ոսկերչական զարդի հսկայական պատվերների պատճառով, գրում է Daily Mail-ը:

Մեգան Մարքլը հուլիսի 4-ին ներկա է եղել Սերենա Ուիլյամսի մասնակցությամբ թենիսի խաղին փոքրիկ «Ա» տառով ոսկե շղթայով, որը խորհրդանշում է դքսուհու որդու՝ Արչիի անվան առաջին տառը: Դրանից անմիջապես հետո Սվենը հայտնել է, որ իր կայքը դադարել է աշխատել տարբեր տառերով նման վզնոց ցանկացող այցելուների ներհոսքի պատճառով: «Այդ պահից սկսած ես բազմաթիվ պատվերներ եմ ստացել: Եվ դա հրաշալի է»,- ասել է նա:

Դիզայները նշել է, որ անձամբ երբեք չի շփվել դքսուհու հետ, բայց արքայական ընտանիքի մեծ երկրպագու է: Իրարանցում առաջացրած վզնոցի գինը 590 դոլար է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել