Instagram սոցիալական ցանցը, որը պատկանում է Facebook ընկերությանը, կիրառության մեջ է դրել նորամուծություններ, որոնք նպատակաուղղված են համացանցում ատելության եւ հալածանքի դրսեւորումների դեմ պայքարին: Այդ մասին ասված է ընկերության՝ հուլիսի 8-ին հրապարակված հայտարարության մեջ:

Տարածված տվյալների համաձայն՝ նորամուծություններից մեկը կդառնա այն մեխանիզմը, որը թույլ է տալիս արհեստական ինտելեկտի միջոցով որոշել, թե ինչ բառապաշար է օգտագործում այս կամ այն օգտատերն իր հրապարակումներում եւ մեկնաբանություններում: Այն դեպքում եթե ստորագրումը գնահատվի վիրավորական, հեղինակին կառաջարկվի փոխել այն ավելի պակաս սուր բառերով եւ դարձվածքներով:

Սոցցանցում եւս մեկ նորամուծություն կլինի Restrict («Սահմանափակել») գործառույթը, որն օգտատերերին թույլ կտա օտար վիրավորական մեկնաբանությունները թաքցնել իրենց հապարակումներով: Ըստ որում՝ վիրավորողները կկարողանան շարունակել գրել դրանք, բայց դրանք տեսնել կարող են սոսկ հենց իրենք: Մշակողների կարծիքով՝ դա համացանցում հալածանքի զոհերին թույլ կտա խուսափել ընդհարումներից իրական կյանքում, ինչպես դա կարող է տեղի ունենալ, եթե նրանք պարզապես հեռացնում են իրենց հասցեին վիրավորական մեկնաբանությունները: Նորամուծություններն, ընկերության տվյալներով, ուժի մեջ կմտնեն արդեն մոտ ժամանակներս, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել