Նյու Յորքի վերաքննիչ դատարանն արգելել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին օգտատերերին արգելափակել Twitter-ում՝ իր հասցեին արված քննադատական արտահայտությունների պատճառով, հաղորդում է Fortune պարբերականը:

Դատարանի որոշման մեջ ասվում է, որ նախագահական Twitter-ում արգելքն ԱՄՆ Սահմանադրության առաջին փոփոխության խախտում է, որը երաշխավորում է խոսքի ազատությունն ու բողոք արտահայտելու իրավունքը:

ԱՄՆ առաջնորդի դեմ կոլեկտիվ հայցը ներկայացվել է 2017-ի ամռանը: Այն նախաձեռնել են Կոլումբիայի համալսարանում աշխատող Knight First Amendment Institute կազմակերպության իրավապաշտպանները և յոթ արգելափակված օգտատերեր: Նրանց կարծիքով, եթե Թրամփը միկրոբլոգում հանդես է գալիս քաղաքական հայտարարություններով, ապա նրա էջը հանրային վեճերի և քննարկումների հարթակ է և նրանց հայացքների պատճառով հասանելիությունից զրկելն անօրինական է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել